211652_close_icon
views-count2632 դիտում article-date 16:46 13-05-2019

ՀՔԾ-ն մերժել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալի՝ Սերգեյ Բագրատյանին վերաբերող հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը. tert.am

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզպետի տեղակալի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/13/Bagratyan/2997661?fbclid=IwAR3PTeUOKsruLBdVs425ESvtw9nagI5Uoj5SWrCfnOespg1GJLIxKqCIgB4]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց նա: Հիշեցենենք, որ ավելի վաղ Դատախազությունից Tert.am-ին հայտնել էին, որ Վայոց Ձորի մարզում գրանցված միջադեպի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/13/Bagratyan/2997661?fbclid=IwAR3PTeUOKsruLBdVs425ESvtw9nagI5Uoj5SWrCfnOespg1GJLIxKqCIgB4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր