1994 դիտում
19:56 31-01-2020
ՀՔԾ-ն մերժել է Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը. NEWS.am
ՀՔԾ-ն մերժել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին [url=https://news.am/arm/news/557747.html?fbclid=IwAR3W6TbGRnu5UgLAE5PCnlfUbB6gLjZpelkbs1-3LogdpeB4Yrp3W6IO_6Q]NEWS.am[/url]-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության հիմքով»,- ասել է Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ մեջբերելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան գրառումը՝ նշելով, որ գրառման մեջ կա ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ՝ դատավորին անհարկի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
10:13 04-06-2019
ՀՔԾ-ն մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրգործի հարուցումը
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան