211652_close_icon
views-count1707 դիտում article-date 18:02 13-05-2019

Աշոտ Ղուլյանն ընդունել է Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը. քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստան Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Ողջունելով ՀՀ ՄԻ պաշտպանի՝ Արցախի խորհրդարան այցելելու ցանկությունը՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նման հանդիպումների շարունակականությունը՝ Հայաստանում և աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին Արցախի գործընկերներին մասնակից դարձնելու և կարծիքներ փոխանակելու առումով: Խոսելով Արցախում մարդու իրավունքների և ազատությունների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 2017թ-ին ընդունված սահմանադրությամբ զգալի տեղ է հատկացվել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին: Խորհրդարանի ղեկավարը նաև խոսել է օրենսդրական դաշտում կատարված աշխատանքի մասին՝ ընդգծելով «Հավաքների մասին» ԱՀ օրենքի ընդունումը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել Արցախի գործընկերոջ հետ մասնակցություն ունենալ ՄԻ ոլորտին վերաբերող խորհրդարանական ձևաչափով քննարկումներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի՝ միջազգային կոնվենցիաներին և դաշնագրերին միանալու հեռանկարներին, խորհրդարանական վերահսկողության դերին և խորհրդարան-ՄԻՊ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պետական–իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը և ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նմանատիպ նյութեր