211652_close_icon
views-count2626 դիտում article-date 21:50 24-05-2019

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 24-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը կարևորել է դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի և Արցախի շարունակական համագործակցությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախում ակտիվորեն ընթանում է օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը, ու ՀՀ գործընկերների հետ հանդիպումները և մտքերի փոխանակումը նշանակալի աջակցություն է գործընթացի արդյունավետ իրականացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդգծել է երկու հայկական հանրապետությունների գործուն կապերի ընդլայնման անհրաժեշտությունը թե՛ օրենսդրական կարգավորումների մշակման, թե՛ սահմանադրական արդարադատության իրականացման բնագավառում: Հանդիպմանը մասնակցել է Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր