2078 դիտում
21:33 13-05-2019
«Ռեալը» Ազարի տրանսֆերի մասին կհայտարարի մինչև հունիս
Հայտնի են դարձել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ նոր մանրամասներ։
Աղբյուրը հաղորդում է, որ «Ռեալն» Ազարի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարելու է Եվրոպա լիգայի եզրափակչից հետո։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/13/hazard/978792]Armsport.am[/url]-ը:
28-ամյա բելգիացու տրանսֆերի համար «Ռեալը» վճարելու է 100 միլիոն եվրո։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ կարիերայի շարունակության վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել։
Էդեն Ազարը «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից, իսկ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում Ազարը մասնակցել է 37 հանդիպման, դարձել 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
15:55 03-05-2019
«Ռեալը» ցանկանում է հնարավորինս արագ հայտարարել Ազարի տրանսֆերի մասին
5821 դիտում
23:39 17-05-2018
«Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերի մասին կհայտարարի աշխարհի առաջնությունից առաջ
1467 դիտում
15:36 08-04-2019
«Ռեալը» պատրաստ է Ազարի համար վճարել 85 մլն ֆունտ
Այս բաժնից
1507 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1870 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1792 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը