6486 դիտում
21:50 13-05-2019
Վագիֆ Ջավադով․ Թող անգլիացիները չանհանգստանան Մխիթարյանի անվտանգության համար
Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահ է՝ իր երկիրը կապահովի Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի մեկնել Բաքու, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/13/arm/978753]Armsport.am[/url]-ը:
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը, և դեռ հայտնի չէ՝ Մխիթարյանը կմասնակցի՞ այդ խաղին, թե՞ ոչ։
«Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխքիների հետ կապված կասկածերի առիթ չենք տվել։ Այդ իսկ պատճառով այս մասին խոսելու իմաստ չեմ տեսնում։
Անգլիացիների բարձրացրած աղմուկն էլ անհասկանելի է։ Թող չանհանգստանան Մխիթարյանի անվտագության համար»,- Ջավադովի խոսքը մեջբերել է azerisport.com-ը։
Նմանատիպ նյութեր
2950 դիտում
20:56 17-05-2019
Պեպ Գվարդիոլա. Թող «Բարսելոնայում» չանհանգստանան
Այս բաժնից
1453 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1753 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը