211652_close_icon
views-count3780 դիտում article-date 10:33 14-05-2019

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճատև հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում մասնակցել են Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետը: «Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է նա: Անդրադառնալով ապագայում նոր հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առայժմ հստակ պլաններ չկան: «Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանն առանց Ղարաբաղի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր