211652_close_icon
views-count1002 դիտում article-date 14:57 14-05-2019

Ֆելիքս Ցոլակյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի հետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 14-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը մատնանշել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի նշանակալի դերը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցում, ինչի արդյունքում՝ Հայաստանը խթանում է դիմակայունության մշակույթի ձևավորումը՝ ի կատարումն Սենդայի գործողությունների և կայուն զարգացման նպատակների։ Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրին, շարունակական ջանքերը ազգային և համայնքային մակարդակում Սենդայի մշտադիտարկման գործիքակազմի տեղայնացման գործընթացին։ Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակը կարող է աջակցել Հայաստանին այլ երկրների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացման և զարգացման, աղետների էլեկտրոնային շտեմարանը Հայաստանում տեղայնացնելու հարցում: Տիկին Միզուտորին պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության շրջանակներում աջակցություն ցուցաբերել թե՛ խորհրդատվական առումով, թե՛ միջազգային փորձի փոխանակման հարցում։ ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչը կիսվել է Հայաստան այցելության իր տպավորություններով և հիացմունք է հայտնել ԱՌԿ բնագավառում մեր երկրում իրականացված մեծ աշխատանքի կապակցությամբ։ Հանդիպման ավարտին երկու կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Նմանատիպ նյութեր