211652_close_icon
views-count42374 դիտում article-date 14:07 15-05-2019

Դանակահարություն Կոտայքի մարզում. մինչ Աբովյանի ոստիկաններն ու քննիչները որոնում էին կասկածյալին, նա Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է Արաբկիրի ոստիկանություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, մայիսի 15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքների ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժին է ինքնակամ ներկայացել Կոտայքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Ռաֆիկ Սարգսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 14-ին, Աբովյան քաղաքի «Ռ. Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Համազասպ Լալայանն է։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնի պետ Ռ. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար Հուսիկ Կարապետյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ կասկածյալը ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր