4171 դիտում
22:58 15-05-2019
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահի հետ
Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։
Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշեց, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։
Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան- Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան ի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բերեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4174 դիտում
21:38 08-02-2018
Ղազախստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահի հետ
2353 դիտում
13:02 19-09-2019
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ
Այս բաժնից
1321 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
946 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը