211652_close_icon
views-count2404 դիտում article-date 13:02 19-09-2019

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ

Սեպտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Դեսպան Սադոյանը և խորհրդարանի նախագահը կարևորեցին երկու բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության՝ Վրաստան կատարելիք առաջիկա այցին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր