211652_close_icon
views-count2943 դիտում article-date 12:49 16-05-2019

«Բարսելոնան» վաճառելու է մի շարք խաղացողների՝ Գրիզմանի և Դե Լիգտի համար փող ստանալու համար

«Բարսելոնան» այս ամռանը տրանսֆերային նպատակներն արդեն հստակեցրել է: Կատալոնական ակումբը արդեն ձեռք է բերել «Այաքսից» Ֆրենկի դե Յոնգին, ցանկանում է ձեռք բերել նաև «Այաքսի» մեկ այլ խաղացողի՝ Մատեյս դե Լիգտին և Անտուան Գրիզմանին՝ «Ատլետիկոյից»: Այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերը գնահատվում է 265 մլն եվրո: Սակայն «Բարսայի» սեփական միջոցները բավարարում են միայն դե Յոնգի համար (75 մլն եվրո): Եվս 190 մլն եվրո՝ 120-ը Գրիզմանի և 70-ը՝ դե Լիգտի համար, կատալոնացիները կարող են ստանալ միայն մի քաի ֆուտբոլիստ վաճառելու դեպքում: Այդ իսկ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է վաճառել հետևյալ խաղացողներին. Ֆելիպե Կոուտինյո (գնահատվում է մոտ 100 մլն եվրո), Իվան Ռակիտիչ (մինչև 50 մլն), Սամյուել Ումտիտի (40 մլն), Յասպեր Սիլեսեն (30մլն), Մալկոմ (40 մլն), Մարկ Կուկարելյա (10 մլն) և Նելսոն Սեմեդու (35 մլն):

Նմանատիպ նյութեր