211652_close_icon
views-count1975 դիտում article-date 19:32 20-03-2019

«Բարսելոնան» դե Լիգտի համար առաջարկել է 60 մլն եվրո

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Այաքսի» հետ հոլանդական ակումբի պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար: Կատալոնական ակումբը Ամստերդամը ներկայացնող ակումբին առաջարկել է 60 մլն եվրո 19-ամյա խաղացողի համար: Կողմերը դրական են տրամադրված հավանական գործարքին, սակայն դեռևս հեռու են վերջնական համաձայնության գալուն: 19-ամյա Դե Լիգտին «կապտանռնագույններն» առաջարկում են 5-ամյա պայմանագիր` տարբեր բոնուսներով: Պաշտպանը կունենա նույնպիսի պայմանագիր, ինչպիսին Ֆրենկի դե Յոնգը: Դե Լիգտին ցանկանում են ձեռք բերել նաև «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և «Բավարիան»: Հիշեցնենք, որ հունվարին «Բարսելոնան» 75 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Այաքսի» մեկ այլ խաղացողի՝ Ֆրենկի դե Յոնգին, որը կատալոնական ակումբին կմիանա մրցաշրջանի ավարտից հետո:

Նմանատիպ նյութեր