1778 դիտում
16:13 16-05-2019
Կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2019-2023թթ գործունեության միջոցառումների ծրագիրը:
Այս ծրագրի նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների / գերակայությունների սահմանումը, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացումը, տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումը, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության և կառավարման արդյունավետությունը և այլն։
Հարցի քննարկման ընթացքում նախարարները տեխնիկական փոփոխություններ իրականացնելու առաջարկներ ներկայացրեցին: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տվյալ տեխնիկական հարցերը շտկելու համար սահմանել 1 շաբաթ ժամկետ:
«Ներկայացված բոլոր առաջարկներն էլ ընդունելի են: Առաջարկում եմ մեկ շաբաթ ժամկետ ֆիքսել վերջնական խմբագրական աշխատանքների ամփոփման համար, որովհետև ո’չ բանավեճային, ո’չ բովանդակային հարցեր չկան, տեխնիկական հարցեր են ընդամենը»,- ասաց փոխվարչապետ Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
1194 դիտում
16:15 25-12-2018
Ավագանին հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը
2907 դիտում
15:53 27-02-2020
Կառավարությունը հաստատեց ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ միջոցառումների ծրագիրը
2022 դիտում
13:52 18-11-2021
Կառավարությունը հաստատեց 2021-2026թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»