211652_close_icon
views-count40049 դիտում article-date 22:19 16-05-2019

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ժողինստիտուտի նախկին ռեկտորի նկատմամբ, ով կասկածվում է մոտ 400 մլն դրամ գումար վատնելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ, ով 2011—2018 թվականներին պաշտոնական դիրքն օգտագործելով՝ վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է 350-400 մլն դրամ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր