211652_close_icon
views-count26925 դիտում article-date 22:11 23-10-2019

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ. «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ն կասկածվում է պետությանը 550 մլն դրամի վնաս հասցնելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 3-րդ մասի և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Երևան քաղաքի Սիրահարների այգում» գտնվող «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ին տրամադրված հողատարածքի նկատմամբ առանձնապես խոշոր չափի չարաշահումներ հայտնաբերելու փաստով։ Ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող փաստաթղթի հիման վրա Սիրահարների այգու ահագին հատված ապօրինի օտարվել է «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ին, ինչի արդյունքում պետությանը հասցվել է մոտ 550 մլն դրամի վնաս։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 2003 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշված ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով վարձակալությամբ է տրամադրվել զբոսայգում գտնվող, սեփականության իրավունքով ՍՊԸ-ին պատկանող 96 քմ մակերեսով շինությունը զբաղեցնող 150 քմ մակերեսով հողատարածքը, 900 քմ մակերեսով լրացուցիչ հողատարածք՝ մանկական հանգստի կենտրոն վերակառուցելու համար ու ևս 536 քմ մակերեսով հողատարածք՝ որպես կանաչ գոտի օգտագործելու նպատակով և այդ ամենը հանդիսացել է նշված զբոսայգու մի մասը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր