1305 դիտում
12:10 17-05-2019
Նախարար Տիգրան Խաչատրյանը դեղ արտադրողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի խնդիրները («Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա», «Էսկո ֆարմ», «Թի-ֆարմա», «Լիկվոր», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-լես», «Թուֆենքչի գրուպ», «Ֆարմատեք»)։
Դեղ արտադրողները ներկայացրել են միջազգային GMP` պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխանելու հավաստագրի ստացման հետ կապված խնդիրները։
Ի թիվս ոլորտի այլ խնդրահարույց հարցերի՝ քննարկվել են դեղերի գրանցման, վերագրանցման և դրանց վճարների հետ կապված խնդիրները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է նախորդ տարվա ընթացքում գրանցված արտադրության և արտահանման ծավալները և դինամիկան, դրանց նպաստող կամ խոչընդոտող պատճառները։
Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև արտահանման և մարքեթինգի հետ կապված որոշ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ՀՀ դեղ արտադրողների միությունը» կներկայացնի խնդիրների և առաջարկությունների ամփոփաթերթ։
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խնդիրները կդասակարգվեն ըստ կարգավորման առաջնահերթության և ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար կտեղեկացվեն դրանց լուծման առաջընթացի վերաբերյալ։
Դեղ արտադրողները շնորհակալություն են հայտնել քննարկման և նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
13:59 27-07-2019
Տիգրան Խաչատրյանը կաթնամթերք արտադրողների հետ քննարկել է ճյուղի զարգացմանն առնչվող հարցեր
9160 դիտում
23:13 20-05-2017
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը «Եվրասիական դեղագործական ալյանսի» հիմնադիրներից է
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»