993 դիտում
16:01 20-05-2019
Տեղեկությունը, թե պաշտպանական խմբից արտահոսք է եղել դատական ակտը Վերաքննիչի դատավորների կողմից գրելու վերաբերյալ, բացահայտ սուտ է. Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնապես հայտնում է, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմբից արտահոսք է եղել դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ, բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է դատական ակտի հրապարակման հետ միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն, ապա այդ պնդումը ևս սուտ է, քանի որ տասնյակ լրատվամիջոցներ որոշման հրապարակելուց հետո գնացել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ և նրանց իսկ կողմից կատարված ուղիղ տեսանկարահանմամբ արձանագրվել է, թե երբ և ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ավտոմեքենայով դուրս գալիս ԱԱԾ շենքից:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:
Նմանատիպ նյութեր
2734 դիտում
20:07 15-03-2019
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված. պաշտպանական խումբ
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
601 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը