211652_close_icon
views-count1533 դիտում article-date 16:23 20-05-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնն ստանձ­նելու կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնը ստանձ­նելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Նա նորընտիր նախագահ Զելենսկիին մաղթել է հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Նմանատիպ նյութեր