211652_close_icon
views-count59050 դիտում article-date 21:17 20-05-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից բուժվող հիվանդը իրեն ցած է նետել, ով ժամեր անց մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը ինքնասպանություն գործելու նպատակով Արտաշատ բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի թիվ 16 սենյակի պատուհանից ցած է նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր