211652_close_icon
views-count2458 դիտում article-date 14:04 22-05-2019

Չարենցի 4 հասցեում կփակցվի ֆիզիկոս Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը. առաջարկը միաձայն ընդունվեց

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առաջարկով՝ ֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Չարենցի փողոց հ. 4 հասցեում: Առաջարկը միաձայն հավանության արժանացավ այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի ավագանին արտահերթ նիստում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ Պետրոս Բեզիրգանյանը շուրջ 300 գիտական աշխատանքների, 30-ից ավելի գյուտերի, 2 մենագրության, ինչպես նաև մի շարք դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Պետրոս Բեզիրգանյանի ղեկավարությամբ Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում ստեղծվել է բյուրեղների կառուցվածքային անկատարելիությունների ռենտգենադիֆրակցիոն տոպոգրաֆիկ պատկերները տեսանելի դարձնող ռենտգենահեռուստատեսային եզակի համակարգ, որի համար հեղինակը ստացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակ: Պետրոս Բեզիրգանյանին գիտամանկավարժական գործունեության համար շնորհվել է Հայկական ՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Նմանատիպ նյութեր