211652_close_icon
views-count2655 դիտում article-date 15:30 22-05-2019

Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին: Գրիգոր Լուսավորիչը հայ եկեղեցու հոգևոր Հայրերի կողմից դասվել է ավագ սրբերի կարգին, այնուհետև դասվել համաքրիստոնեական սրբերի շարքին: Նախագծում նշվում է, որ Գրիգոր Լուսավորչի անվամբ կոչված փողոցը ներկայումս չի ընդգրկում «Սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգը առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Նույն նիստում Երևանի ավագանին բուռն քննարկումների արդյունքում մերժեց Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անվանումներով «Սուրբ» բառի ավելացման առաջարկը:

Նմանատիպ նյութեր