5859 դիտում
14:08 03-07-2014
Այսօր տոնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը
Հուլիսի 4-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կիրականացնեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի» տոնին։
«Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնը Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օրն է: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները գտնվել են 5-րդ դարում: Կյանքի վերջին տարիներին Սուրբն առանձնանում է Մանյա այր կոչվող մի քարայրում ճգնելու, ուր կնքում է իր մահկանացուն: Հովիվներն են գտնում Սրբի մարմինը և նույն վայրում ամփոփում (հուղարկավորում): Հետագայում մի ճգնավոր աստվածային հայտնությամբ գտնում է Սրբի աճյունը: Այս իրողության վրա է Հայ Եկեղեցին հաստատել Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու տոնը: Պատմության ընթացքում Հայրապետի Սրբազան մասունքները Քրիստոսի Կենարար Խաչափայտի օրինակով՝ որպես քրիստոնեական եկեղեցիների մեծագույն սրբություններ, ցրվում են աշխարհով մեկ: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին բացառիկ այն եկեղեցիներից է, ուր գտնվում է իր անվան Սրբի մասունքը՝ իբրև հավատի, հույսի, բժշկության համբուրելի սրբություն հայ ուխտավորի համար:
«Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի» տոնի միջոցառումների ժամանակացույց՝
Ժամը 15.30-ին Երևանի Մայր եկեղեցուց հոգևորականի ուղեկցությամբ երիտասարդների և հավատացյալների մի խումբ կուղևորվի Խոր Վիրապ:
17.00-ին Խոր Վիրապում կկատարվի ժամերգության արարողություն, և կվառվի կանթեղը:
18.00-ին խումբը կվերադառնա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի:
Ժամը 19.00-ին հոգևորականների դասը, համայնքի անդամները՝ երիտասարդներ և ուխտավորներ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գլխավոր մուտքի աստիճանների դիմաց (Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ) կդիմավորեն Խոր Վիրապից բերված կանթեղը և թափորով կշարժվեն Մայրեկ եղեցի:
Կանթեղի լույսով կվառվեն Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և Խորանի մոմերը, կկատարվի Նախատոնակ և մասնակիցների «Օրհնության կարգ»:
Ժամը 20.00-ին եկեղեցու հարակից տարածքում «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, նաև այլ խմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ:
Հավատացյալները հնարավորություն կունենան Խոր Վիրապից բերված կանթեղից ճրագներ վառել և տանել տուն:
Այս տոնը Գրիգոր և Գրիգորյան ազգանունը կրող անձանց անվանակոչության տոնն է:
Լրագրողները լուսաբանման համար հրավիրվում են հուլիսի 4-ին՝ ժամը 19.00, Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գլխավոր մուտքի աստիճանների դիմաց (Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ), որտեղ հոգևորականները, համայնքի անդամները, երիտասարդներն ու ուխտավորները կդիմավորեն Խոր Վիրապից բերված կանթեղը և թափորով կշարժվեն Մայրեկ եղեցի:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
12:09 05-07-2014
ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին
919 դիտում
11:25 15-06-2024
Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը
2637 դիտում
15:30 22-05-2019
Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»