211652_close_icon
views-count13126 դիտում article-date 20:14 22-05-2019

Արմավիրի մարզպետը մասնակցել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արևադաշտի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Հոբելյանական միջոցառման ընթացքում կրթօջախի 3-4-րդ դասարանների աշակերտները հանդես են եկել տոնական երգ ու պարով, թումանյանական ասմունքով և թատերական ներկայացմամբ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոսել է Թումանյանի` որպես հայ գրականության կարկառուն ներկայացուցիչ, մտավորական և երեխաների մանկության լավագույն ընկեր լինելու մասին` անգնահատելի համարելով մեծանուն գրողի ստեղծագործությունների միջոցով մարդկությանը փոխանցվող արժեքները: Անդրադառնալով կրթության ոլորտին` մարզպետն առաջնային է համարել կրթության որակին ուղղված բարեփոխումների իրականացումը և դրան զուգահեռ նաև կրթօջախների ընդհանուր պայմանների բարելավումը` մատնանշելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մարզի հինգ դպրոց, այդ թվում` Արևադաշտի դպրոցն ապահովվել է ջեռուցման լոկալ համակարգով, վթարային համարվող չորս դպրոց էլ ընդգրկվել է սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցի ցանկում, որի արդյունքում հնարավորինս կարճ ժամանակահատվածում ապահովվելու է դրանց վերակառուցումը կամ նորերի կառուցումը: Իրականացված և նախատեսվող աշխատանքներում ընդգծելով կառավարության մեծ դերակատարումը` Համբարձում Մաթևոսյանը կարևորել և բարձր է գնահատել նաև համայնքի, դպրոցի, առանձին կազմակերպությունների ու բարերարների գործուն աջակցությունը դպրոցաշինության ծրագրերին: Միջոցառման ավարտից հետո կրթօջախի տնօրեն Նազիկ Բաբայանի և Հայ կրթական հիմնարկության անդամ, դպրոցի բարերար Միմի Ձառուկյանի ուղեկցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Արևադաշտ համայնք կատարած մարզպետի այցն ավարտվել է մանկապարտեզ այցելությամբ: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր