1945 դիտում
23:00 25-06-2019
Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Լիոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 22-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ հյուպատոսությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Լիոնում հայկական կրթական կենտրոնների սաներն ու ուսուցիչները, ֆրանսահայ կառույցների անդամներ և այլ հյուրեր:
Գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղար Գայանե Մանուկյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, իր խոսքում նշեց, որ 1869թ.-ը հայ ժողովրդին պարգևեց երկու հանճարների, որոնց անգնահատելի մեծությունը հայ պոեզիայում և երաժշտարվեստում մեկուկես դար անց էլ ներկա է։
Սաթե-Ատրե (Saté-Atre) թատերախմբի ղեկավար Սաթենիկ Խաչատրյանը ներկայացրեց Կոմիտասի և Թումանյանի կյանքի լավագույն դրվագները, ինչպես նաև երկու հանճարների ստեղծագործությունների կարևորությունն ու ներկայությունը հայ մշակույթում:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Կոմիտասի և Թումանյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ պաստառներ, ինչպես նաև Սաթե-Ատրե թատերախմբի կողմից ներկայացվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա երաժշտական բեմականացում:
Միջոցառման ավարտին երեխաներին հյուպատոսության կողմից տրամադրվեցին Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ գրքույկներ:
Տեղեկանք․ Կոմիտասի և Թումանյանի 150-ամյա հոբելյաններն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-19թթ. օրացույցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3854 դիտում
11:10 18-08-2019
Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին
2091 դիտում
23:34 12-07-2019
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Վարշավայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված