78389 դիտում
10:35 23-05-2019
Արտակարգ իրավիճակ Երևանում. ջրի հունի մակարդակի բարձրացման պատճառով Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ. բնակիչների ահազանգին միայն արձագանքել են արտակարգ իրավիճակների նախարարությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է և լցվել մի քանի բակեր ու տներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ խումբը, Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի հրահանգիչները։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ ոռոգման առուն վարարել է, ու ջուրը լցվել է 2-րդ փողոցի մի քանի տներ՝ վնասելով նաև բնակիչների այգիներն ու նկուղները։
Մի քաղաքացու 10-ից ավելի հավերն էին սատկել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էս խնդիրը հա էլ էղել ա։ Ամեն անգամ բարձրաձայնել ենք, դիմել ենք Էրեբունու թաղապետարան, ջրային պետական կոմիտե, սակայն նրանք բավարարվել են միայն՝ ասելով՝ եթե նասոս ունեք, դրեք, թող նասոսը ջուրը հեռացնի։ Էդ նասոսի տեղը մենք իրանցից լավ գիտենք; Չգիտենք՝ վերջապես, երբ է լուծվելու այս խնդիրը; Մեր ահազանգերին միայն օպերատիվ արձագանքում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Մնացածը, ասես, քար անտարբերություն ցուցաբերեն։ Խնդրում ենք, վերջապես լուծեք էս խնդիրը; Ջուրը մինչև ննջասենյակներ ու հյուրասենյակներ է գալիս ու ոչ մի անգամ փոխհատուցում չենք ստացել։ Ինչ արել ենք, մեր ուժերով ենք արել, բայց էլ տեղ չկա, հետո էլ ասում են, թե նոր իշխանությունները անօգնական չեն թողնում բնակչին։ Հիմա տեսնենք՝ ձեր խոսքերը իրականություն կդառնա՞ն, թե՞ հերթական անգամ կմնանք մենք՝ նույն կոտրած տաշտակի առաջ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ժամը 10։00-ն է, սակայն Էրեբունու թաղապետարանից ու մյուս պատկան կառույցներից ոչ մի աշխատակից չի եկել։
13.00
[color=#EF2929]
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է, ինչի առթիվ տեղեկացնում ենք:
__________________________________
Մայիսի 23-ին, ժամը 06։30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է՝ պատճառը կոյուղագծի և անձրևատար համակարգի բացակայությունն է:
Վարչական շրջանը իր լիազորության շրջանակում, համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, փորձում է ներդնել հնարավոր բոլոր միջոցները խնդիրը լուծելու համար: Անձամբ պարբերաբար հանդիպել եմ բնակիչների հետ , քննարկել ստեղծված իրավիճակը: Խնդրի մասնակի լուծման համար հայտարավել ենք մրցույթ ,որտեղ շահող է ճանաչվել «Էլիտ Էսվե» ընկերությունը : Այն Մուշավան թաղամասում, այսուհետ կիրականացնի թաղամասով անցնող առվից տիղմի մաքրման աշխատանքներ,որի համար նախատեսված է տրամադրել շուրջ 920000 հազար դրամ գումար: Աշխատանքները կիրականցվեն համապատասխան մեքենաներով:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
138556 դիտում
17:03 24-06-2016
Արտակարգ իրավիճակ Արթիկ քաղաքում. սելավատարի փլուզման պատճառով բազմաթիվ տներ են հայտնվել ջրի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ