Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա ամռան ընթացքում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ:
Բան այն է, որ, մեր աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյաները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայնել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում և նախարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշխանությունների գործելաոճի ու մոտեցումների հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]