Թուրքիայի խորհրդարանում զանգվածային հրաժարականներ են սպասվում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը` քեմալական գաղափարախոսություն դավանող «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ում (ԺՀԿ - CHP) պատգամավորները քննարկում են խմբակային հրաժարական տալու հարցը, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1544]Ermenihaber.am[/url] կայքը:
Այդ մասին տեղեկացնող թուրքական «Միլլիյեթ» պարբերականը հայտնում է, որ ժողովրդահանրապետական պատգամավոր Սաբահաթ Աքքիրազն ասել է, որ ինքն արդեն կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմումը և կոչ արել, որ ժհկ-ական բոլոր պատգամավորները հրաժարվեն մանդատներից: Քըլըչդարօղլուն բացասաբար չի վերաբերվել այդ կոչին ու հարցը դեռ քննարկման օրակարգում է:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1544]այստեղ[/url]: