2436 դիտում
16:12 24-05-2019
Ժնևում բացվել է Ժան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի Ազգերի պալատում մայիսի 23-ին տեղի է ունեցել անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցադրության բացման արարողությունը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիբանագիտության վարչությունից, «Հրադադար» խորագիրը կրող այս ցուցադրությունը կազմակերպվել էր Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի, Լիբանանի, Բելգիայի և Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։
Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ Ժան Պողոսյանն, իր արվեստում օգտագործելով կրակն ու ծուխը, ի ցույց է դնում, որ դրանք կարող են խորհրդանշել ոչ միայն պատերազմն ու ավերածությունը, այլև` ծառայել ստեղծագործելու ու գեղեցիկն արարելու արվեստին։ Նա ընդգծեց, որ արվեստն ու մշակույթը՝ որպես համամարդկային արժեքներ, լավագույն հնարավորությունն են ընձեռում խաղաղության ու համակեցության ուղերձով հանդես գալու համար։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց տարիներ շարունակ «Պողոսյան հիմնադրամի» կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական գործունեությունն` ուղղված, մասնավորապես, արվեստի, մշակույթի ու կրթության զարգացմանը։
Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի երկու շաբաթ։
Նմանատիպ նյութեր
13792 դիտում
23:06 30-11-2017
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
2046 դիտում
15:54 25-09-2015
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում բացվել է Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել