211652_close_icon
views-count5400 դիտում article-date 16:18 24-05-2019

Ցանկացած հանցագործության բացահայտումը քննիչների, ոստիկանների և փորձագետների արդյունավետ աշխատանքների և համագործակցության հետևանք է.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով: ՔԿ նախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման պահից շուրջ 5 տարի է քննչական կոմիտեի քննիչները սերտ համագործակցում են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հետ: Ցանկացած հանցագործության բացահայտումը քննիչների, ոստիկանների և փորձագետների արդյունավետ աշխատանքների և համագործակցության հետևանք է: Գործողությունների միասնության, ճիշտ պլանավորված քննչական, օպերատիվ-որոնողական և փորձագիտական գործողությունների համակցված աշխատանքի արդյունքում է հնարավոր բացահայտել հանցագործությունը տաք հետքերով: Դատագենետիկական փորձաքննությունը փորձաքննությունների տեսակների մեջ համեմատաբար երիտասարդ է, սակայն այսօր հնարավոր չէ պատկերացնել մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության բացահայտումն առանց դատագենետիկական փորձաքննության արդյունքի, որն առանցքային նշանակություն ունի հանցագործությունների բացահայտման գործում: Կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը միակն է Հայաստանի Հանրապետության տարածքում, որն իրականացնում է ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման փորձաքննություններ: Շնորհիվ դատագենետիկական փորձաքննության արդյունքների՝ բացահայտվել են բազմաթիվ հնչեղ գործեր, օրինակ՝ «Պերմյակովի», «Զինված հանցախմբի», «Ավտոբուսի պայթյունի» և այլն: Սակայն այդ ընթացքում եղել են նաև գործեր, որոնց բացահայտման համար Ձեր հնարավորությունները եղել են սահմանափակ և դա պայմանավորված է եղել անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումների բացակայությամբ: Շատ կարևոր է այսօր հանցագործության բացահայտումը տաք հետքերով, մի քանի ժամերի ընթացքում, անհայտ դիակների նույնականացումը ոսկրերով, ԴՆԹ խառնուրդների նույնականացումը, ԴՆԹ որոնողական բազայի ստեղծումը: Ուրախ եմ կենտրոնի վերազինման համար և վստահ եմ, որ այսուհետ մենք կունենանք դատագենետիկական փորձաքննությունների նոր որակ: Շնորհավորում եմ ձեզ՝ բաժնի վերաբացման կապակցությամբ, ցանկանում բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ փորձագիտական ոլորտում:

Նմանատիպ նյութեր