211652_close_icon
views-count145401 դիտում article-date 20:55 23-06-2019

Հերթական աղմկահարույց հանցագործության բացահայտումը Էրեբունու ոստիկանների և քննիչների կողմից. հանցախումբը Mercedes-ի տերերին զրկել էր ազատությունից. հայտնաբերվել են մի քանի առևանգված, այդ թվում՝ ապամոնտաժված Mercedes-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավարներ են նշանակվել նույն քննչական բաժնի պետի տեղակալներ Գառնիկ Մաթևոսյանն ու Հովհաննես Պողոսյանը: Խմբում ներգրավվել են նաև ավագ քննիչ Գառնիկ Գալստյանը և քննիչ Մկրտիչ Ումրշատյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել է օրեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի) գլխավորությամբ, Էրեբունու քննչական բաժնի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հերթական աղմկահարույց, լուրջ հանցագործության բացահայտման փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հունիսի 19-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի քաղաքներից մեկի բնակիչ Հրանտ Ա.-ն և հայտնել, որ ոմն Մհեր ներկայացած անձը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բնակարանում իրեն և ընկերոջը՝ Արա Թ.-ին, ապօրինի զրկել է ազատությունից, որից հետո առևանգել է իր Mercedes-500 մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի սրահում եղել են ընկերոջ ՀՀ և ՌԴ անձնագրերը, կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև թանկարժեք բջջային հեռախոսը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քր-օր-ի 133 հոդվածի 1-ին մասի, և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 324 հոդվածի 1-ին մասով հարուցվում է քրեական գործ և այն հունիսի 22-ին փոխանցվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ, անհավանական ու անհետաձգելի օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզում են, որ Մհեր անվամբ ներկայացած անհայտ անձը շահադիտական նպատակով անձանց ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ նրանց գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակել է, իսկ Mercedes-ը ունեցել է 82 AС 002 համարանիշը: Նա Mercedes-ի տիրոջն ու ընկերոջը հայտնել է, որ 14 հազար ԱՄՆ դոլար գումարով կարող է գնել ավտոմեքենան, և գումարը վճարելու պատրվակով Հրանտ Ա.-ին և Աշոտ Հ.-ին խաբելով, տարել է իր կողմից նախապես պլանավորած, հանցագործությունը կատարելու նպատակով այս տարվա հունիսին իր կողմից վարձակալված Էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, և այնտեղ ավտոմեքենայի գումարը ընկերոջից նշված շենքի բակում վերցնելու և հետ գալու պատրվակով դուրս է եկել բնակարանից ու բանալիով փակել մուտքի դուռը: Եվ քանի որ նա ընտրել է այնպիսի բնակարան, որի փականը ներսից առանց բանալիի հնարավոր չէ բացել, նշված մարդկանց ապօրինի զրկել է ազատությունից և շենքի բակում կայանված Mercedes-ը՝ միջի եղած ողջ գույքով հափշտակել է: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավտոմեքենան՝ մասնատված, հաշվառման համարանիշներն էլ փոխված վիճակում հայտնաբերել են Երևան քաղաքի Ներքին Չարբախ 5-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայրի զննության ընթացքում Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են մասնատված ավտոմեքենաների, հիմնականում Mercedes մակնիշի ավտոմեքենաներ: Դրանցից առաջինը եղել են Mercedes S 550 մակնիշի 36 FL 389 համարանիշի, որը որոնվում էր Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության և քննչական բաժնի կողմից, իսկ մյուսն էլ Mercede Տ 350 մակնիշի 35 TA 980 համարանիշի ավտոմեքենա, որը որոնվում էր ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով հունիսի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Էրեբունու քննիչները Բագրատաշենի սահմանային անցակետում բռնել են Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Խաչատրյանին, ով նույն օրը ավագ քննիչ Գ. Գալստյանի որոշմամբ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով դատապարտված է եղել, և 2018թ. նոյեմբերի 1-ին համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հ. Խաչատրյանի հետ առերես ճանաչում է կատարվել տուժողների և բնակարանատիրոջ հետ, ումից վարձով նա վերցրել էր բնակարանը և բոլորն էլ ճանաչել են Հ. Խաչատրյանին: Այսօր՝ հունիսի 23-ին, ավագ քննիչ Գ. Գալստյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության որոշման թույլատվություն տա՝ Ներքին Չարախի 5-րդ փողոցի մի քանի հասցեներում խուզարկություններ կատարելու համար: Փաստերն այնքան համոզիչ են եղել, որ դատարանը բավարարել է միջնորդությունն ու Էրեբունու ոստիկաններն ու քննիչները՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների (բաժանմունքի պետ) գլխավորությամբ, նշված հասցեներում հայտնաբերել են 2 հատ ապամոնտաժված՝ ժողոբվրդի լեզվով ասած «ռասկուլաչիտ» արված Mercedes-ներ, և 3 հատ դեռ չապամոնտաժված Mercedes-ներ: Այս պահին Էրեբունու քննչական բաժինը կատարում է մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հետ ձեռնարկում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Հ. Խաչատրյանի հանցակիցների ինքնությունը, վերջիններիս կողմից հանցավոր գործողությունների արդյունքում տուծած անձանց ինքնությունը, հափշտակված այլ ավտոմեքենաները և վաճառված ավտոպահեստամասերը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ էին կատարում, տուժածներից 2-ը, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հալալ քրտինքով ենք աշխատել էդ գումարները, ու մեր էրեխեքի բերնից կտրել, գնել էինք մեքենաները: Բայց սև եկավ գլխներս: Ճիշտն ասած, չէինք էլ հավատում, որ կարճ ժամանակում ոստիկաններն ու քննիչները իրոք տաք հետքերով կհայտնաբերեին տզրուկին: Վստահ ենք, որ նրա հանցակիցներին էլ կգտնեն ու մեր նման պարզ մարդիկ, ովքեր վստահել էին դրան, այլևս չեն տուժի: Առիթից օգտվելով, մեր շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանությանն ու քննչական կոմիտեին, ու արդեն համզված ենք, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, կա լավ աշխատանք: Իսկ այդ աշխատանքը ապացուցեցին Էրեբունու ոստիկաներն ու քննիչները»: [b]Ձերբակալված 30-ամյա Հովհաննես Խաչատրյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0894058001561358530567716.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր