211652_close_icon
views-count2992 դիտում article-date 18:08 24-05-2019

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում «Ռոմեո և Ջուլիետ» սիրո հավերժ պատմությունը կներկայացվի նորովի

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Սա նրա առաջին գործն է թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար: Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» սիրո հավերժ պատմությունը կներկայացվի նորովի: Կ.Ներսիսյանի համոզմամբ` «Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ: Այս պատմությունը լի է լույսով և անսահման երջանկությամբ: Ներկայցման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ռոմեոյի դերում հանդես կգա Արեն Խաչատրյանը, իսկ Ջուլիետի` Հռիփսիմե Նահապետյանը: Ներկայացման ռեժիսորը Դարյա Կազեևան է, նկարիչը` Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, պարերի բեմադրիչը` Արա Ասատուրյանը: Ներկայացման առաջնախաղը կկայանա ս.թ. մայիսի 25-ին: Ներկայացումը բեմում կլինի նաև մայիսի 26-ին և 31-ին: [b]________ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր