211652_close_icon
views-count2003 դիտում article-date 12:34 25-05-2019

Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-հորդանանյան զարգացող և բարեկամական հարաբերությունները կթևակոխեն նոր շրջափուլ` նպաստելով երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Նախագահ Սարգսյանը Աբդալլահ Երկրորդին հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն է մաղթել:

Նմանատիպ նյութեր