211652_close_icon
views-count5228 դիտում article-date 10:32 26-05-2019

ԼՂՀ գլխավոր դատախազին պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին` պահանջելով ուսումնասիրել մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի կազմակերպիչներից մեկի` Ջիվան Աբրահամյանի ելույթը, որը պարունակում է սպառնալիքներ` ուղղված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: «Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները: Կոչ եմ անում նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։ Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ. Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը»,- գրված է հայտարարությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր