5445 դիտում
22:12 27-05-2019
ՔԿՀ-ներում հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փոշենման զանգված, թխվածքաբլիթներում՝ բաժանորդային քարտ
Մայիսի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Ա.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ երկշերտ թխվածքաբլիթներից մեկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ավելի ուշ՝ 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության են ենթարկել դատապարտյալ Է. Բ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ թխվածքաբլիթներից 5-ում հայտնաբերել են սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկ բերված կալանավորված անձ Ա. Գ.-ի խուզարկությամբ սափրող սարքի պատյանում պատրաստված թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3194 դիտում
22:30 07-06-2018
«Արմավիր» ՔԿՀ-ում սնունդ տեղափոխող սայլակում հայտնաբերվել և առգրավվել է կասկածելի փոշենման զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ