211652_close_icon
views-count3197 դիտում article-date 22:30 07-06-2018

«Արմավիր» ՔԿՀ-ում սնունդ տեղափոխող սայլակում հայտնաբերվել և առգրավվել է կասկածելի փոշենման զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննման են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից խոհանոցից տեղամասեր սնունդ տեղափոխող սայլակը, որի ներքևի հատվածում՝ պոլիէթիլենային պարկի և ստվարաթղթի արանքում, հայտնաբերել և առգրավել են կանաչ տոպրակով փաթեթավորված, սպիտակ, կասկածելի փոշենման զանգված՝ ընդհանուրը 0.5 գրամ քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր