211652_close_icon
views-count1811 դիտում article-date 10:39 29-05-2019

Ինչու է Առողջապահության նախարարն ուղղաթիռով մեկնել Սյունիք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցավ «Իմ Քայլը» հանուն Սյունիքի մարզի բիզնես-ֆորումը, որին մասնակցել են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, մարզպետներ: Նշենք, որ բոլոր մասնակիցները Սյունիքի մարզ էին եկել ավտոմեքենայով, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ահա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախընտրել էր տարբերվել մյուսներից և Սյունիք եկել էր սանավիացիայի ուղղաթիռով: Ասել է թե` իրեն ճոխություն էր թույլ տվել: Նա անգամ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրել էր, թե ինչպես են մեկնում Տաթև և հետ վերադարձը. «Միանգամից ասեմ, որ «The Armenian Helicopters»-ը հանդիսանում է այս ֆորումի հովանավորը և իրենք էլ պետք է մասնակցեին, ես էլ պարզապես առիթից օգտվել եմ, հիմա հետ ենք գնում»: Նկատենք, որ «The Armenian Helicopters» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը համաժողովի ընթացքում հայտարարեց, որ զբոսաշրջային կազմակերպություններին առաջարկել են անհատական տուրիստական երթուղիներ մշակել Սյունիքի մարզ: Ինչի արդյունքում կկրճատվի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը և Երևանից հնարավոր կլինի Տաթև հասնել 50 րոպեում: Իսկ ինպես հայտնի է` դեպի Սյունիք ընթացող ճանապարհը գտնվում է ոչ սարքին, բավականին վատ վիճակում: Փաստորեն փոսառատ ու քարուքանդ ճանապարհով Սյունիք մեկնելու հարցում կառավարության անդամներից միայն Թորոսյանի բախտն էր բերել: Սակայն հետաքրքիր է` ինչու է նախարարն ընտրել տվյալ ընկերությունն անուղղակի գովազդելու տարբերակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր