211652_close_icon
views-count3903 դիտում article-date 16:24 10-03-2020

Վարչապետն արձագանքել է ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ քննադատություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է այն քաղաքացիների քննադատություններին, ովքեր դժգոհել են, որ վարչապետը պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել։ Այդ առնչությամբ Ն. Փաշինյանը նշեց, որ չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։ Քաջարան քաղաքում հանրահավաքի ժամանակ նա ասաց. «Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա, և, նույնիսկ, չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»։ Հավելեց, որ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, և լինում են դեպքեր, երբ այդ ուղղաթիռը դատարկ թռցնում են, որ այն չփչանա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Նմանատիպ նյութեր