211652_close_icon
views-count6300 դիտում article-date 12:33 29-05-2019

«Գուդվին»-ի աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջում են չեղարկել բուքմեյքերական գրասենյակները Երևանից տեղափոխելու մասին օրինագիծը. tert.am. ՈՒՂՒՂ

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանց խոսքով՝ այս օրենքի նախագիծը պարզապես շուկայում գործող խոշոր ընկերություններին էլ ավելի մեծ հնարավորություն է տալու։ Աշխատակիցները պնդում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով՝ նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Բաղրամյան պողոտան դեռևս շարունակվում է փակ մնալ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/29/protest/3011116]Tert.am[/url]-ը։ Ցուցարարներին ԱԺ-ից տեղեկացրին, որ պատրաստ են հանդիպում ունենալ իրենց հետ, սակայն նրանք հայտարարեցին, որ եթե հանդիպումն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ է, ապա իրենք չեն ցանկանում հանդիպել։ Մի քանի ցուցարներ, այնուամենայնիվ, մտան ԱԺ-ի շենք՝ հանդիպման։ Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի միջնորդությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր