28139 դիտում
09:45 16-04-2018
Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան և Մոսկովյան փողոցը, փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Այս պահին Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցների մուտքերը փակ են: Սահմանադրական դատարանի մոտ արգելապատնեշներով կանգնած են ոստիկանները, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]Tert.am[/url]-ը։
Քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներում երթևեկը կաթվածահար է, ակցիաներ են տեղի ունենում կամուրջների վրա ու մետրոյի կայարաններում:
Փակ է նաև Կորյուն-Աբովյան պուրակ խաչմերուկը: Այստեղ ուսանողներին առաջնորդում է «Տարկետում լինելու ա»-ի համակարգող ԴավիթՊետրոսյանը:
09.32
Քիչ առաջ մի խումբ ուսանողներ ծաղիկներով մոտեցան փոքրաթիվ ոստիկանների` ի նշան խաղաղության և առաջարկեցին միանալ իրենց։
Ոստիկանների մի մասը վերցնում էր, մյուս մասն առաջարկում էր ծաղիկները փոխանցել աղջիկներին։
Մեքենաները շրջադարձ են կատարում և հեռանում, վարորդներից մեկը համառում էր, փորձելով ճեղքել պատը` մեծ արագությամբ առաջանալով դեպի հավաքված մարդկանց խումբը, բայց նրանք պատ կազմեցին, և վարորդը ստիպված շրջվեց ու հեռացավ։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում ընդհարումների չգնալ։
09.30
Բժշկական համալսարանի մոտակայքում ուսանողներին միացավ 2 վարորդ՝ հենց փողոցի մեջտեղում թողնելով մեքենաները
Աբովյան պուրակի մոտ՝ հենց Բժշկական համալսարանի մոտակայքում գտնվող ուսանողներին միացավ 2 վարորդ՝ հենց փողոցի մեջտեղում թողնելով մեքենաները:
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային հետևից հարվածեց BMW-ի վարորդը:
Արդեն միացել են ոստիկաններ, որոնցից մեկը հիշեցրեց, որ այլոց իրավունքները սահմանափակվում են իրենց գործողություններով: Ինչին ի պատասխան՝ «Տարկետում լինելու ա» շարժման ակտիվ մասնակից Դավիթ Պետրոսյանը հարցրեց՝ մեզ միանո՞ւմ եք:
Իրավիճակը լարված է, վարորդներից շատերը բարկացած են: Իսկ ուսանողներն անդրդվելի են ճանապարհը բացելու հարցում:
Աբովյան պուրակի մոտ՝ հենց Բժշկական համալսարանի մոտակայքում ուսանողներին միացած 2 վարորդներից մեկի անձնագիրը վերցրել են: Հարցին, թե ինչո՞ւ են վերցրել, ոստիկանն ասաց՝ անձն ենք պարզում:
Իրավիճակն ավելի է լարվել, ոստիկաններն այդ վարորդին հորդորում էին լքել տարածքը, նա չէր լքում:
09.25
Մենք ձեզ ո´չ խոսքով, ո´չ որևէ գործողությամբ չենք վիրավորի. Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանը վարորդներից ու հետիոտներից կրկին ներողություն խնդրեց փոքրիկ անհարմարությունների համար: Այս պահին մոտ երեք տասնյակ երիտասարդներ նստած են Բաղրամյան 1 հասցեում գտնվող խաչմերուկի հետիոտնային գծերի վրա՝ կենտրոնական մասում:
Նիկոլ Փաշինյանը հետիոտներին հորդորեց ըմբռնումով մոտենալ փոքր անհարմարություններին, քանի որ նպատակը ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ անհարմարություններից պաշտպանելն է:
Նա վարորդներին ևս մեկ անգամ դիմեց, կոչ անելով, կանգնեցնել մեքենաները, միացնել վթարայինները և միանալ իրենց: Իսկ համակիրներին հրահանգեց պառկել ավտոբուսների դիմաց:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր են ճեղքել ոստիկանական շղթան և հատուկ ուղերձով դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ պայքարը ոչ բռնի քաղաքական պայքարի շրջանակներում է:
«Մենք ձեր նկատմամբ որևէ պատասխան գործողություն չենք ձեռնարկելու, որովհետև ձեզ համարում ենք մեր եղբայրը: Մենք ձեզ ո՛չ խոսքով, ո՛չ որևէ գործողությամբ չենք վիրավորի: Հարգանքներիս հավաստիքը և բարի ծառայություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, որից հետո մարդիկ ծափերով ողջունեցին ոստիկաններին:
Զուգահեռաբար Երիտասարդական մետրոյի մոտից ուսանողները շարժվեցին դեպի Աբովյան պուրակ` իրենց հետևից աղբի մեծ տարաներով փորձելով փակել փողոցը: Աբովյան փողոցի մոտակայքում էլ նրանք փորձեցին շրջափակման մեջ վերցնել 46 համարի երթուղայինը, որի վարորդն ասաց, որ իրենք չեն միանա ուսանողներին: Ամեն դեպքում, մի քանի հոգի իջան, իսկ «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը չկանգնեցրեց մեքենան և ճեղքեց ուսանողների կազմած պատնեշը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5233 դիտում
20:18 27-06-2015
Ցուցարարները չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան. նրանք չեղարկում են պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
862 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
754 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
673 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան