1355 դիտում
16:40 29-05-2019
Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել.Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել, բոլոր նախատեսված հանդիպումները կայացել և կայանում են: Այս մասին «[url=https://https://armenpress.am/arm/news/976503.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ՀՀ վարչապետը ընդհատելու է Ղազախստան կատարած աշխատանքային այցը:
«Նման բան չկա: Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանում ապրող հայ գործարարների հանդիպումը: Քննարկվում են տարբեր ներդրումային ծագրեր, գործարար ակտիվության հետ կապված հարցեր »,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ նիստին ծրագրավորված բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, փաստաթղթերը ստորագրվել են: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Երևանում՝ հոկտեմբերի 1-ին: Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դրան հաջորդել է պաշտոնական ճաշը:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվում է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգի շրջանակում 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացմանը, 2019-2020թթ. Միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին վերաբերող և մի շարք այլ հարցեր են:
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
11:02 22-10-2019
Հայաստանում 2 բան փոխվել է դեպի լավը. մնացած հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»
2342 դիտում
23:16 01-07-2021
Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը վերականգնվել է. Ղազախստանում ՀՀ դեսպանություն
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր