211652_close_icon
views-count2575 դիտում article-date 10:37 30-05-2019

Ինչ կլինի, եթե մերսման սրահում որոշեն ոտքերով մերսել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել են օրենքով սահմանել, թե ինչ է մերսումը և մերսման սրահը: Նրանք առաջարկում են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել հետևյալ պարբերությունը. «Մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա»: Հետաքրքիր է՝ ինչ կլինի, եթե մերսման սրահում որոշեն ոտքերով մերսել, կամ ով և ինչ ձևով է որոշելու՝ ազդեցությունը չափավո՞ր է, թե չափի՞ց դուրս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր