211652_close_icon
views-count8413 դիտում article-date 15:41 23-01-2016

Հերմինեի խնդրանքով «Լեդի» մերսման սրահ այցելած Արթուրն ինչու է ծեծել մերսման սրահի տնօրենին եւ ինչ պահանջ է դրել նրա առաջ

31-ամյա Արթուր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Հերմինե Մ-ի խնդրանքով վերջինիս նախկին աշխատավայրի՝ <Լեդի> մերսման սրահի տնօրեն Լևոն Ավետիսյանից իրեն եղած պարտք գումարը` 200.000 ՀՀ դրամը վերադարձնելու նպատակով գործով չպարզած երկու անձանց հետ այցելել է <Լեդի> մերսման սրահ, ծեծի ենթարկել Լ. Ավետիսյանին և բռնությունը կանխելու նպատակով միջամտած Աննա Մանուկյանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 եւ 34-322 հոդվածի 2-րդ մասով: Իրեղեն ապացույց է ճանաչվել <ՌՅՈՄ> տեսակի 9մմ տրամաչափի գազային ատրճանակը՝ երեք փամփուշտով, ատրճանակի վրա հայտնաբերված արյան հետքը` կնիքված դատակենաբանական բաժնի կնիքով, Ա. Սահակյանի մատանին, նույնականացման քարտը և գազային ատրճանակի թույլտվության վկայականը` կնիքված ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի թիվ 088 կնիքով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր