211652_close_icon
views-count4662 դիտում article-date 18:20 30-05-2019

Մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու և կեղծ վիզա ձևակերպելու համար. գործը դատարանում է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության և կեղծ վիզա ձևակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և կեղծ փաստաթուղթ իրացնելու դիտավորությամբ, Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա կազմակերպելու համար ստացել և խարդախությամբ հափշտակել է 6500 եվրո գումար: Մասնավորապես՝ տղամարդը, տուրիզմով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից առաջարկ է ստացել՝ Երևան քաղաքի 1948թ. ծնված բնակչուհու՝ եվրոպական երկիր մեկնելու նպատակով վերջինիս մուտքի վիզա ստանալու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ: Ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել տարեց կնոջը պատկանող 6500 եվրո գումարը, մոլորության մեջ գցելով ՍՊ ընկերության տնօրենին՝ վերջինիցս 2016թ. դեկտեմբերից 2017թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կնոջ կողմից ՍՊ ընկերության տնօրենին վճարված 6500 եվրո գումարը՝ անձնագրում, սակայն, փակցնելով ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1968թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր