211652_close_icon
views-count1689 դիտում article-date 21:43 30-05-2019

Հայկական գրադարանային ասոցիացիան մասնակցել է համառուսական գրադարանային համաժողովին

Ռուսաստանի գրադարանային ասոցիացիայի պաշտոնական հրավերով Հայկական գրադարանային ասոցիացիան մայիսին մասնակցեց համառուսական գրադարանային ամենամյա համաժողովին, որը տեղի ունեցավ այս տարի Ռուսաստանի գրադարանային մայրաքաղաք հռչակված Տուլա քաղաքում՝ միավորելով 1200 մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և Ռուսաստանի դաշնության 74 շրջանից: Համաժողովին ելույթ ունեցան Հայկական գրադարանային ասոցիացիայի անդամներ Գայանե Կարապետյանը (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան) և Նազենի Արզումանյանը (Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան), առաջինը՝ «ԱՊՀ երկրների ազգային ասոցիացիաներ. SWOT-վերլուծություն և զարգացման հեռանկարներ», երկրորդը՝ «Գրադարանը ինտելեկտուալ հանրամատչելի միջավայր. Հայաստանի գրադարանների փորձը» թեմաներով: Հայկական գրադարանային ասոցիացիայի անդամները մասնակցեցին դիսկուսիոն հարթակի թեմատիկ ամփոփմանը: Խոսվեց ժամանակակից «թվայնացված» հանրության համատեքստում ընթերցանության և գրադարանների դերի, ասոցիացիաների ներուժը ի նպաստ գրադարանային գործի զարգացման հարստացնելու, միավորումների հիմնական նվաճումների մասին:

Նմանատիպ նյութեր