211652_close_icon
views-count1883 դիտում article-date 18:03 18-07-2019

ԵՊԲՀ ֆարմացիայի մագիստրոսները մասնակցել են Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը հուլիսի սկզբին մասնակցեց ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայացած միջազգային մասնակցությամբ III Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին: Դեղագիտության ոլորտի ամենամյա միջոցառումն այս տարի աննախադեպ էր տարբեր երկրներից մասնակիցների մեծ թվով: Օլիմպիադային մասնակցելու համար դիմել էր ավելի քան 700 ուսանող: Այս տարի լավագույների շարքում մրցույթային փուլ անցել են 343 մասնակից՝ 55 քաղաքների 73 բուհերից, որոնց թվում՝ սովորողներ ՌԴ-ից, Ասիայից, Աֆրիկայից, Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և ԱՊՀ երկրներից: ԵՊԲՀ-ից ֆարմացիայի ամբիոնի մագիստրոսներ՝ Էլեն Սահակյանն ու Մարուսյա Այվազյանը ներկայացրեցին ֆարմացիայի ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի այլ մասնագիտական ամբիոնների մասնակցությամբ կատարված գիտահետազոտական մագիստրոսական աշխատանքները՝ «Իզոինդոլի նոր ածանցյալների սինթեզը և կենսաբանական ակտիվության հետազոտումը» և «Կապակցող նյութերի ազդեցությունը դեղահատերից պարացետամոլի ձերբազատման վրա» թեմաններով: Ներակացվող աշխատանքներն ընտրվել են՝ համապատասխանելով մի շարք չափորոշիչների, որոնցից ամենակարևորն արդիականությունն ու դիտարժանությունն են: Ամենամյա միջոցառման նպատակն է մի հարկի տակ հավաքել սկսնակ դեղագետներին և պոտենցիալ գործատուների՝ խոշորագույն դեղագիտական ընկերություններից: Նշենք, որ 2020 թվականին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողով կանցկացվի Կալուգայի շրջանում: Ֆարմացիայի ամբիոնն իր երախտագիտությունն է հայտնում բուհի և ֆակուլտետի ղեկավարությանն աջակցության համար, «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը, որը նպաստել է Էլենի հետազոտական աշխատանքի կատարմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր