7587 դիտում
20:59 30-05-2019
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի խումբ փոխնախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից։
Մասնավորապես, վարչապետի որոշմամբ՝ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը եւ Արեւիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը եւ Բաբկեն Տեր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը եւ Գեւորգ Լոռեցյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը եւ Վարդան Գեւորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը եւ Նազենի Ղարիբյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Վաչե Տերտերյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոններից՝ Կարեն Իսախանյանը եւ Լիլիա Շուշանյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Ալբերտ Բաբայանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Ավագ Ավանեսյանը եւ Մանե Ադամյանը, Տրանսպորտի, կապի եվ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 17 նախարարությունների կազմով վերջին նիստն է այսօր։
Նմանատիպ նյութեր
1066 դիտում
11:05 04-09-2024
Փաշինյանի որոշմամբ Գրետա Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
1368 դիտում
18:24 25-02-2014
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հովսեփ Շահինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
6713 դիտում
18:10 20-10-2020
Վարչապետի որոշմամբ Տաթև Անտոնյանն ազատվել է Անվտանգության խորհրդում զբաղեցրած պաշտոնից
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»