42754 դիտում
19:32 31-05-2019
Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան 26 տարեկան է. «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ քիք-բոքսինգի Հայաստանի առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 31-ին, «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Քիք-բոքսինգի Հայաստանի Հանրապետության առաջնություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում են 100-ց ավելի մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախի Հանրապետությունից:
Առաջնությանը ձևավորվել է հավաքական թիմ և թիմի անդամները օգոստոսի 26-ից 30-ը մասնակցելու են Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Սեպտեմբերի 12-15-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում տեղի ունենալիք պատանիների և երիտասարդների աշխարհի գավաթի առաջնությանը, իսկ նոյեմբերի 26-30-ը Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը նույնպես մասնակցելու են Քիք-բոքսինգի հայ մարզիկները:
Առաջնության բացումից առաջ ելույթով հանդես եկավ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, ով նաև պարգևատրեց զանգվածային մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի աշխատանքներն ու մրցումները լուսաբանելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան ստեղծվել է 26 տարի առաջ և ամեն տարի միջազգային տարբեր մրցումներում մասնակցելով՝ արժանացել է բազմաթիվ բարձր մրցանակների:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 456+
456+