62986 դիտում
23:52 31-05-2019
Գավառի Թիվ 5 հիմնական դպրոցում հիշեցին Արցախի պաշտպանության դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ մայիս 30-ին, Գավառ քաղաքի Թիվ 5 հիմնական դպրոցի դահլիճում էին հավաքվել 2016 թ.-ի հունվարի 9-ին Արցախի պաշպանության դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից սպանված Արամայիս Ոսկանյանի դասընկներները, ուսուցիչները հարազատները, մտերիմներն ու համաքաղաքացիները:
Դպրոցում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Ա. Ոսկանյանի անմահ հիշատակին:
Ելույթ ունեցողները պատրաստվում են դիմել Գեղարքունիքի մարզպետին, որպեսզի դպրոցը կոչվի Ա. Ոսկանյանի անունով, ինչը կոգևորի ոչ միայն դպրոցի ուսուցչական կազմին ու աշակերտներին, այլև ապագա սերունդները կհպարտանան, որ սովորում են այն անձի անվան դպրոցում, ով իր կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 2016 թ սեպտեմբերի 9-ին դպրոցում բացվեց Ա. Ոսկանյանի անվան լսարան:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/09/95117/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 9-ին Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի Նախնական զինվորական պատրաստության դասարանն անվանակոչվել էր հունվարի 9-ին Արցախի պաշտպանության դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից սպանված Արամայիս Ոսկանյանի անունով:
Լսարանի կարմիր ժապավենը կտրել էր Արամայիսի մայրը, իսկ մինչ այդ դպրոցի դահլիճում տեղիէր ունեցել հուշ-երեկո, որտեղ դպրոցի սաները ներկայացրել էին հերոս առյուծ զինվորի կյանքի անցած կարճ ուղին:
Ելույթ էր ունեցել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, դպրոցի տնօրենը, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպան:
Ելույթների ողջ ընթացքում դպրոցի սաները կենդանի հնչողությամբ կատարել էին սիրված ու գնահատված՝ բանակին ու զինվորին վերաբերող երգեր:
Դահլիճը հուզմունք էր ապրում, երբ ներկայացնում էին Արամայիսի լուսանկարները առաջնագծից: Գավառցիները ասում էին. «Արամայիսը մեզ համար մյուս հերոս զինվորների նման համարվում է խորհրդանիշ: Նա և նրա նմանները իրենց կյանքը զոհեցին մեզ խաղաղություն պարգևելու համար: Ցավոք, թշնամին նենգ է ու այդ խաղաղությունը մենք պետք է շարունակենք պահել այնպես, ինչպես որ ցանկանում էր Արամայիսը, իսկ նա, կրկնում ենք, չխնայեց անգամ կյանքը»:
Թեպետ դպրոցն ունի կապիտալ վերանորոգման կարիք, բայց շնորհիվ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, Արամայիսի անունը կրող դասարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված ժամանակակից պարագաներով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+