3440 դիտում
11:38 01-06-2019
Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է իր ապօրինի հարստացման մասին FIP.am-ի հետաքննությունը. Դանիել Իոաննիսյանը՝ Սիմոնյանի պարզաբանման մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Fip.am-ի հրապարակման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հերքմանը։ Նշենք, որ ըստ կայքի հրապարակման՝ Ալեն Սիմոնյանը կեղծ հայտարարագրեր է ներկայացրել՝ հավանաբար ապօրինի հարստացումը թաքցնելու համար, ինչին ի պատասխան Սիմոնյանը հայտարարել էր, թե այդ տեղեկութուններն անհեթեթություն են, նշված տվյալները՝ կեղծ և ներկայացրել էր իր ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվություն:
Այսօր Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի պարզաբանումներին, գրել է.
«Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։
1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը ստանձնելիս, այլ ավելի թանկ մեքենա, որը ձեռք է բերել պաշտոնը ունենալու օրոգ։ Սա, արդեն, հանցագործություն է։
2. Ալենը պնդում է, որ մեքենաների գնի տարբերությունը վարկով է վճարել, բայց այդ ընթացքում իր վարկերը չեն ավելացել։
3. Հետաքննությունում ասվում է, որ Ալենի հնարավոր ապօրինի հարստացման չափը մոտ 7 միլիոն դրամ է։ Ալենը դա նվազեցնում է մինչև մոտ 10 հազար դոլար, որ, երևի, գումարը պակաս լինի ապօրինի հարստացման քրեական շեմից (5 միլիոն դրամ)։ Հենց այս պատճառով է Ալենը շարունակում գաղտնի պահել հին մեքենայի վաճառքի արժոքը։
Ալենի գրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ինքը չի կարողանում բացատրի, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը և հիմնավորի այդ եկամուտի օրինականությունը (հետաքննությունում հիմնավորվել է, որ խնայողություններից չի)։
Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև քննիչին։ Բայց հանրությանը պատմելիս թող մանիպուլյացիաների չդիմի՝ չարաշահելով ապօրինի հարստացման մասին հանրության իրավական գիտելիքների բացակայությունը»։
Նմանատիպ նյութեր
2152 դիտում
20:13 24-07-2021
Դատական հայց եմ ներկայացրել Դանիել Իոաննիսյանի fip.am կայքի դեմ. Ռոբերտ Հայրապետյան
1588 դիտում
22:29 31-05-2024
«Թող հրապարակեն, տեսնենք». Դանիել Իոաննիսյանը պնդում է, թե հարցման մասին իմացել է Գառնիկ Դանիելյանից. aravot.am
Այս բաժնից
655 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
733 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
601 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից